09 03 2023

Կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը․ «Ժողովուրդ»

Կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում ինչ-ինչ խմորումներ են ծավալվում:

Դեռ Ամանորին խոսակցություններ են պտտվել այն մասին, որ քաղաքական իշխանությունները դժգոհ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, եւ ինքն էլ է հասցրել շատ տեղեր դժգոհել, թե հոգնել է ծանր աշխատանքից, անգամ կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն, որպես լավագույն թեկնածու, տեսել են գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որը պրոֆեսիոնալ քննիչ է եւ հեռանկարային պաշտոնյա:

Իրավապահ համակարգում լուրեր կան, որ Խաչատրյանը հասցրել է կարգավորել է իր գործերը քաղաքական իշխանության հետ եւ դեռ շարունակում է պաշտոնավարել: Որքան ժամանակ՝ ապագայում կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ