«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում լարվածությունը եւ հակասությունները գնալով խորանում են: Բանն այն է, որ ՔՊ-ականները բաժանված են մի քանի խմբերի. մի թեւը Անդրանիկ Քոչարյանի շուրջ են, մյուսը, այսպես կոչված, նախկին ՀԿ սեկտորի թեւն է, որոնք անվերապահ աջակցում են Արսեն Թորոսյանին, վերջինիս համարում են արդարության առաջամարտիկ, որ համարձակվեց ՔՊ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին բարձրաձայնել ներսում, բողոքարկել:
Հաջորդը Ալեն Սիմոնյանի թեւն է, եւ կա նաեւ «փաշինյանականների թեւ», որոնք խմբակցության ներսում կատարվող ցանկացած իրադարձություն շտապում են հայտնել Փաշինյանին ՍՄՍ-ներով, որպեսզի նրա աչքին բարձրանան: Ահա այս խմբերը առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով իրար մեղադրելու եւ միմյանց վրա ցեխ շպրտելու՝ նաեւ մեդիա տիրույթ նետելով բազմազան լուրեր:
Հատկապես լարված են «քոչարյանական» եւ «թորոսյանական» թեւերի հարաբերությունները: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանի «աջակիցները» փորձում են ամեն կերպ թուլացնել Թորոսյանի դիրքերը կուսակցության ներսում, ինչպես նաեւ Թորոսյանի հետ կապված հակաարշավ են տանում Փաշինյանի մոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը