03 03 2023

Սյունիքը նախապատրաստում են նոր աղետին ընդառա՞ջ․ «Հրապարակ»

Սյունիքը նախապատրաստում են նոր աղետին ընդառա՞ջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների եւ կառույցների ուշադրության կենտրոնում, շուրջ 2 տարի է՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։

Սյունիքի մարզի պաշտոնական աղբյուրն ասաց, որ այդ կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները, իրար հերթ չտալով, տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում, քննարկումներ կազմակերպում, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին եւ այլ հարցերի։

Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, կասկածներ, որ նոր աղետից, այն է՝ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների։ Առավել լավատեսներն ուզում են հավատալ, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ՝ Իրանի, որ առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետեւանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ