«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ Երևանում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին նաև գործող իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ներկա էին նաև զոհվածների հարազատներ, որոնց շարքերից լսելի էին նաև աջակցության խոսքեր՝ ուղղված Փաշինյանին, իսկ նրանցից Սարգիս Քլոյանն այն ժամանակ, երբ Փաշինյանը լրագրողների հարցերին էր պատասխանում, նրան ինչ-որ հարցով դիմեց, որին հաջորդեց Փաշինյանի հանձնարարությունը պաշտոնյաներից մեկին՝ լսել Քլոյանին:
Ի դեպ, ըստ կառավարության կուլիսների զրույցների, Մարտի 1-ի գործով «շահառուների» որոշակի շրջանակ Փաշինյանին անընդհատ համոզում է, որ Մարտի 1-ի զոհերը իրավաբանորեն հավասարեցվեն 44-օրյա պատերազմի զոհերին: Նպատակն այն է, որ, ստացած միանվագ աջակցությունից բացի, նրանց ընտանիքները ևս սոցվճարներ ստանան: Թե ինչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը, դեռևս հայտնի չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը