ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից։ Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։ Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի ճակատագրից, ավելի կոնկրետ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների ճակատագրից, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ մեր ուղարկած տարբերակին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։
Փոխարենը` շուրջ մեկուկես ժամ քննարկել են ժողովրդագրական, ոստիկանական բարեփոխումների, կրթական, առողջապահական ոլորտի հարցեր, մինչեւ անգամ աղջիկ երեխաների աբորտն արգելելու հարցերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը