02 03 2023

ԱԱԾ-ին Բերդում հողատարածք է պետք «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»․ «Հրապարակ»

ԱԱԾ-ին Բերդում հողատարածք է պետք «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում է ներառված Ազգային անվտանգության ծառայությանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հողատարածք տրամադրելու հարցը։ Խոսքը 1 մլն 121 հազար դրամ կադաստրային արժեքով, 1.2 հա մակերեսով հողատարածքի մասին է։

Ներկայում այդ հողամասը համարվում է պետության սեփականությունը, սակայն պետական որեւէ մարմնի ամրակցված չէ։ Թե կոնկրետ ինչի համար է հողատարածքը տրամադրվում Ազգային անվտանգության ծառայությանը, նախագծում չի նշվում։

Կառավարության որոշման նախագծի հեղինակն ԱԱԾ-ն է, որպես հիմնավորում նշում են, որ հողատարածքն ԱԱԾ-ին պետք է «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ