28 02 2023

Իշխանությունը քրտնաջան աշխատում է, որ նախորդ անգամվա վիճակը չկրկնվի՝ ՔՊ-ն հաղթի․ «Հրապարակ»

Իշխանությունը քրտնաջան աշխատում է, որ նախորդ անգամվա վիճակը չկրկնվի՝ ՔՊ-ն հաղթի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ կմեկնարկի մարտի 26-ի Սիսիանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, մրցակիցների միջեւ առճակատումը սրվում է։ 3 թեկնածու է առաջադրվել․ իշխող ՔՊ-ն՝ համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանով, ՀՀԿ-ն՝ Սիսիանի էլցանցերի պետ Ջիվան Մարգարյանով, ՔՈ-ն՝ Ավագ Ասատրյանով։ Իշխանությունը քրտնաջան աշխատում է, որ նախորդ անգամվա վիճակը չկրկնվի՝ ՔՊ-ն հաղթի։ Սակայն տեղեկացանք, որ ՀՀԿ-ի թեկնածուն որոշել է վա-բանկ գնալ ու սրել մրցակցությունը։ Օրերս էլցանցը դադարեցրել է համայնքապետարանի բնակարանային կոմունալ վարչության ենթակայության հիմնարկներից շատերի հոսանքամատակարարումը՝ պարտքերի պատճառով։

Կոմունալի վարչության պետ Դավիթ Մարգարյանը ՔՊ թեկնածուի ընտրարշավը ղեկավարող Կարեն Համբարձումյանի մտերիմն է, որն աշխատում է Հակոբջանյանի օգտին։ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ միայն նման քայլերով է հնարավոր պայքարը դիտարժան դարձնել։ Սակայն սիսիանցիները սպասում են նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի որոշմանը՝ ում կաջակցի նա, նժարն այդ թեկնածուի օգտին էլ կծանրանա։ Սարգսյանը, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, դեռ չի հայտնել, թե ում է աջակցելու։

2022-ի սեպտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժից «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած Արա Զաքարյանը, ով երրորդ արդյունքն էր գրանցել, ըստ Սիսիանից ստացված տեղեկությունների, դարձել է Կարեն Համբարձումյանին պատկանող ավազի հանքի փայատեր եւ հրաժարվել է մասնակցել այս ընտրություններին, Արման Բաբաջանյանի միակ ավագանու անդամը՝ ուսուցչուհի Նախշուն Յազուլյանը, հանգրվանել է ՔՊ ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ