24 02 2023

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել․Տոյվո Կլաար․ «Ժողովուրդ»

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել․Տոյվո Կլաար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան: Մեր տեղեկություններով՝ նա հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին: Նա այդ ժամանակ գրառում էր կատարել եւ ասել. «Մեկօրյա հանդիպումներով՝ վերադարձ Երեւան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաեւ (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ Եմ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է: ԵՄ դիտորդական առաքելությունը կազմված է 100 դիտորդից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ