«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։
Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, եւ միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։
Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, եւ չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, եւ նրանք ներառվեն դատավորների ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը