01 02 2023

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը․ «Հրապարակ»

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով, որ աշխատանքային այցի շրջանակում Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Կառավարության պաշտոնական կայքում` «Վարչապետի որոշումներ» բաժնում, այս հրամանը` որ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Քաթարի Հանրապետություն, հրապարակված չէ:

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը, նաեւ պետական բյուջեից այդ նպատակի համար կատարվող ծախսերը: Իսկ ավելի վաղ վերացվել էր նաեւ կառավարության կայքում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունների տեղադրումը: Արայիկ Հարությունյանի գործառույթների մեջ չի մտնում դիվանագիտական գործունեությունը, որը եւ, ըստ ամենայնի, աշխատակազմի ղեկավարը փորձել է իրականացնել Դոհայում:

ԱԳՆ խողովակներն ու դիվանագիտական ծառայություններն արդեն, փաստորեն, չեն բավարարում ՔՊ-ական իշխանություններին: Նրանք հատուկ բանակցողներ են նշանակում ՔՊ-ից, աշխատակազմերի ղեկավարներին են գործուղում միջպետական հարաբերություններ կարգավորելու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ