28 12 2022

Ինտրիգներ, դավադրություններ. Ինչ մեթոդների է դիմում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ինտրիգներ, դավադրություններ. Ինչ մեթոդների է դիմում Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաեւ՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։

Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին եւ ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը հավերժ թշնամանում են, սկսում հաշիվներ մաքրել, չվստահել միմյանց ու իրար տակ փորել։ Երբեմն կրքերն այնքան են թեժանում, որ նույն թիմում գտնվող մարդիկ իրար անգամ չեն բարեւում։

Ուրիշ մեթոդներ էլ ունի Փաշինյանը՝ նա որեւէ արտաքին կենտրոնի համակրանքը վայելող իր կուսակցին դրդում է այդ նույն կենտրոնի դեմ հրապարակային հայտարարություններ անել, որ հանկարծ սեպարատ խաղերի մեջ չմտնի դրսի աշխարհի հետ։ Պարզ ասած՝ ժամանակին ինքն էր Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում խառնակչության մեջ եւ իր թերթում «Մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար էր հրապարակում, պարզվեց՝ այս հարցում էլ է գերազանցում նրան։

Իսկ այս մարտավարության իմաստն այն է, որ թիմի ներսում խմբեր, գաղափարակիցներ չձեւավորվեն, իր դեմ կոալիցիաներ չստեղծվեն, եւ իր իշխանությանը ՔՊ ներսից վտանգ չսպառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ