24 12 2022

Արդարադատության նախարար չեն գտնում․ «Ժողովուրդ»

Արդարադատության նախարար չեն գտնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2023 թվականը Հայաստանը կդիմավորի առանց արդարադատության նախարարի։ Բանն այն է, հոկտեմբերի 5 ից, երբ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, մինչեւ այժմ այդ կառույցը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից։

Ավելին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: 

Եվ այս քննարկումից հետո եւս ոչ մի խոսք չկա նախարարի նշանակման մասին։ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում չի շտապում եւ նախարարությունը կղեկավարի պաշտոնակատար։

Թե ի վերջո, հաջորդ տարի նոր նախարար ով կնշանակվի, դեռ դժվար է ասել. չնայած առկա թեկնածուներին, Փաշինյանը դեռ որոշում չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ