20 12 2022

Այսօր դեսպանները կհավաքվեն․ «Հրապարակ»

Այսօր դեսպանները կհավաքվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Ջերմուկում դեսպանների հավաք է պլանավորված։ Մասնակցելու են արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպանները, որոնք այս օրերին ժամանել են Հայաստան։ Նման հանդիպումներ անցյալում տեղի էին ունենում ամեն տարի, սովորաբար` օգոստոսին: 2019-ին, օրինակ, դեսպաններն այցելել են Արցախ, այնտեղ քննարկում արել:

Այս անգամ դեսպանների հավաքը, փաստորեն, հետաձգվել է մինչեւ տարեվերջ: Սկզբում հանդիպումը ցանկացել են անցկացնել Դիլիջանում, ապա տեղափոխել են Ջերմուկ: Հանդիպմանը սովորաբար մասնակցում են վարչապետն ու արտգործնախարարը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ հարցրինք, թե երբ, որտեղ եւ ինչ օրակարգով է հանդիպումը կայանալու։

Հունանյանը ճշտելու համար ժամանակ խնդրեց, ապա գրեց հետեւյալ տեքստը՝ պնդելով, որ դա մեր հարցի պատասխանն է․ «ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ ԱԳՆ գործունեությանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկություններն ԱԳՆ-ն պատշաճ ձեւաչափով ներկայացնում է հանրությանը»։ Իսկ անցյալում այս հավաքները գաղտնի չէին` հեռարձակվում էին, դեսպանները հարցազրույցներ էին տալիս եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ