15 12 2022

ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել. «Հրապարակ»

ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։

ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական  սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն ստանալու, թող փակեն ճանապարհը, կարժանանան միջազգային հանրության արգահատանքին, նորից կբացեն»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուզվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ