09 11 2022

ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»

ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: Պարզվում է` ՔՊ-ականները դեռ երկմտում են` միտո՞ւմ է եղել, թե՞ անփութություն, իսկ կասկածները չեն փարատվում:

Ավելին` ոմանք նույնիսկ կասկածում են, որ մի կողմից` Փաշինյանը հարցը քննարկման առարկա է դարձնում, բայց մյուս կողմից էլ` հենց իր «մատն է խառը» վարչության նորընտիր կազմից փոխվարչապետ Մաթեւոս Համբարձումյանին եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դուրս թողնելու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ