08 11 2022

Լուրջ դժվարություններ են ունեցել. ստիպված ներգրավել են ԱԳՆ-ն․ «Փաստ»

Լուրջ դժվարություններ են ունեցել. ստիպված ներգրավել են ԱԳՆ-ն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվեց Համաշխարհային հայկական գագաթաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքի մեր հայրենակիցները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այն կազմակերպելու հետ կապված լուրջ խնդիրներ են եղել։

Գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներն ի սկզբանե դրված են եղել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի վրա, բայց նա ամբողջովին տապալել է գործընթացը, քանի որ չի կարողացել Սփյուռքում համապատասխան մակարդակի հանդիպումներ կազմակերպել և գագաթաժողովին հայկական լոբբիստական շրջանակների մասնակցությունը լիարժեք ապահովել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սինանյանը չի կարողացել կոնտակտի դուրս գալ ոչ միայն Եվրոպայի հայաշատ համայնքների ազդեցիկ ներկայացուցիչների հետ, այլև անգամ իր «հարազատ» ԱՄՆ-ում չի կարողացել հայկական հայտնի կառույցների և ազդեցիկ հայերի հետ համագործակցել. նրանք ուղղակի մերժել են Սինանյանին։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, որտեղ ամենամեծ հայկական Սփյուռքն է, ընդհանրապես ոչ մի հանդիպում չի կարողացել անցկացնել։

Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ հայաստանյան իշխանությունների հրավերը կոշտ ձևով մերժել են ավանդական կուսակցությունները, որոնք, ինչպես հայտնի է, մշտապես ներկա են եղել համահայկական բոլոր նախագծերի իրականացմանը։ Մեր տեղեկություններով, իշխանությունները ստիպված ակտիվորեն ներգրավել են ԱԳՆ-ն, որպեսզի դեսպանատների միջոցով կարողանան ինչ-որ արդյունք ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ