29 10 2022

Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված փուչիկը. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված փուչիկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինին ուղղված երեկվա պատասխան-թվիթով Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված այն փուչիկը, թե «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակով Ռուսաստանը Հայաստանից ուզում է միջանցք կորզել` Ադրբեջանի համար: Այդ մասին ամենաթարմ հայտարարությունն օրերս ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր արել` ասելով, թե «Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել»։

Մինչդեռ Փաշինյանը նախօրեին, ի պատասխան ՌԴ նախագահի, հայտարարեց, թե ինքը դեռ սեպտեմբերին է ասել, որ ռուսական տարբերակն ընդունելի է մեզ համար, եւ հիմա պատրաստ են այն ստորագրել, եթե ՌԴ-ն շարունակում է պնդել իր առաջարկները: Խոսքն Արցախի հարցի՝ «խաղաղության պայմանագրում» ներառելու մասին է։ 

Ստացվում է, որ կա՛մ Փաշինյանը համաձայնել է միջանցք տալուն, սակայն հրապարակայնորեն հայտարարում է, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կա՛մ էլ ՔՊ-ականներն ու իշխանական պրոպագանդան միտումնավոր հակառուսական տրամադրություններ են ամիսներ շարունակ գեներացնում՝ ժողովրդին տրամադրելով ռազմավարական դաշնակցի դեմ։ Սակայն իրականում իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական առաջարկն ավելի շահեկան է Հայաստանի համար, քան արեւմտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ