01 10 2022

Խաղաղության պայմանագրի մասին հակասական մտքեր. Փաշինյանը խաբել է. մաս 103. «Ժողովուրդ»

Խաղաղության պայմանագրի մասին հակասական մտքեր. Փաշինյանը խաբել է. մաս 103. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2 օրից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք՝ դեռ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի մասին եւ հետո ԱԱԾ-ի շուրթերով հերքել այն: Խոսքը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մասին էր։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն: Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝ ուրախ ու հպարտ է, որ ՀՀ-ում կա թիմ, կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս իրեն այդ պատասխանատվությունը կրելու:

Հենց նրա այս ելույթից հետո շրջանառվեց խաղաղության պայմանագիր ասվածը, որի մասին նաեւ Փաշինյանը նշեց եւ ժամեր անց հերքեց՝ ասելով. «Պաշտոնապես ասում եմ՝ թուղթ չեմ ստորագրել, որովհետեւ եթե ստորագրեի, կտեղեկացնեի, եւ չեմ պատրաստվում ստորագրեմ, եւ ընդհանրապես նման խոսակցություն չկա»։ Նույն օրը ԱԱԾ-ն տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր. «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»:

Երեկ պարզվեց, որ վաղը, երբ ԱԳ նախարարները հանդիպեն, հաշտության պայմանագրի շուրջ քննարկումներ կլինեն, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ