23 09 2022

Արցախի ներկայացուցիչը ոչ մի անգամ չի եղել բանակցություններում. Փաշինյանը խաբել է. մաս 97․ «Ժողովուրդ»

Արցախի ներկայացուցիչը ոչ մի անգամ չի եղել բանակցություններում. Փաշինյանը խաբել է. մաս 97․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2016 թվականին Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաեւ նոր ստեղծվելիք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին եւ վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:

«Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը: Սակայն, ինչպես շատ այլ դեպքերում, այս անգամ եւս, Փաշինյանը, իշխանության գալուց հետո, մոռացավ նախկինում իր կողմից արված հայտարարութունների մասին, եւ Արցախի մասին որոշումներ կայացվեցին՝ առանց նրանց ու նրանց ներկայացուցչի: Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են բազմիցս, սակայն ոչ մի անգամ Արցախից ներկայացուցիչ չի եղել:

Ստացվում է՝ ընդդիմադիր ժամանակ արված իր հայտարարությունները նրա հերթական սուտն են եղել, եւ գալով իշխանության՝ նա չի կատարել դրանք՝ հերթական անգամ խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ