17 09 2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 93․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 93․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ, և նաև այս համատեքսում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում մի քանի օր առաջ հրապարակված՝ տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ունեցած ելույթից հատված է: Մեր երկրի առաջնորդը, չգիտես ինչ տվյալների վրա հիմնվելով, համոզված է, որ ՀՀ-ն միջազգային տնտեսական վարկանշային աղյուսակում թռիչքաձև աճ է ունեցել: Բայց ինչ է իրականում պարզվում. Փաշինյանի կողմից նշված՝ «տնտեսության ազատության ինդեքսի» տվյալների համաձայն՝ 11-րդ տեղում ոչ թե Հայաստանը, այլ Շվեդիան է: Վերոնշյալ ցուցակում Հայաստանը 58-րդ տեղում է: Փաստորեն, հերթական մանիպուլացնող հայտարարությամբ ու փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ՝ Փաշինյանը խաբել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ