Այս պահին Երևանում արգելափակված են Չարբախը, Շիրակի, Արտաշիսյան, և Շարուր փողոցները։ Քաղաքացիները փակել են նաև Երևան-Էջմիածին ճանապարհը։
Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին:
Հիշեցնենք. վաղ առավոտից արգելափակված էր նաև Ազատության պողոտան, Դավթաշեն վարչական շրջանի մի շարք փողոցներ, ինչպես նաև քաղաքացիները Երևանի բոլոր վարչական շրջաններում փակցնում են «Հողատու», «Նզովյալ», «Դավաճան» գրություններով պաստառներ:
Տեսանյութները և լուսանկրաները՝ YerevanToday-ի տելեգրամյան ալիքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը