29 05 2024

Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին

Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին

 

«Ցավով եմ ասելու․ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք։ Մահացավ ինձ համար»,- ՆԳ նախարարի մասին ասաց Բագրատ սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը։

«Նա ուղղակիորեն էն տղամարդկությունը չունեցավ։ Ես իր փոխարեն հրաժարական կգրեի- կգնայի, չէի մնա մի րոպե։

Մեզ մոտ գյուղերում առասպելներ են հյուսում՝ Վահեն այսպես է անում, այնպես է անում, եկել ա, գանհագատվել ա։ Ես հավատացել եմ, որովհետև ճանաչել եմ իրեն։ Ասել եմ՝ ինչո՞ւ է մնում էդ մարդը, եթե դժգոհություն ունի, թող գնա։ Ասել են՝ ընկերն է։ Պետությունը ընկերությամբ ե՞ն կառուցում, չեմ հասկանում։ Այսինքն կարող է ընկերդ վերջին անամոթը լինի։ Էլի ընկերություն արա հետը, բայց պետության մեջ ի՞նչ կապ ունի, համակարգում ընկերությունն ի՞նչ արժեք է։ Սխա՞լ են գործում ճի՞շտ են վարվում, դրա գնահատականը տվեք»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ փսդտ է՝ ՆԳՆ շենքը շրջափակելու պատճառով Վահե Ղազարյանը չկարողացավ դուրս գալ շենքից և գնալ խորհրդարան՝ 2023թ․ պետբյուջեի կատարմանհաշվետվությունը ներկայացնելու։ «Ես իրենց ասել եմ՝ ուժո՞վ եք ուզում վախեցնել, ուժ կստանաք։ Իմ հանդարտությանը և համբերութանը մի նայեք։ Ինքն էլ գիտի այդ մասին»,- ասաց Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք՝ սրբազան շարժումը վաղ առավոտյան երթով շարժվեց ՆԳՆ շենք՝ պահանջելու բացատրություն նախարար Վահե Ղազարյանից՝ մի քանի տասնյակ բերետով ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծելու, ինչպես նաև Սարդարապատ կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։ Սակայն Վահե Ղազարյանը հանդիպման չիջավ։ Նա առաջարկել էր Բագրատ սրբազանին առանձին հանդիպել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ