15 09 2022

Արտաքին քաղաքական հարթակներում մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչները. «Փաստ»

Արտաքին քաղաքական հարթակներում  մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

 ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծել է հերթական ռազմական ագրեսիան, արտաքին քաղաքական հարթակներում բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես և, ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին։

Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիրների օրակարգում առաջնային է մնում այս իշխանությունների հեռացման և պարտված բանակցողին փոխելու օրակարգը, սակայն պատերազմական վիճակով պայմանավորված՝ փորձում են, օգտագործելով իրենց միջազգային կապերը, ստեղծված իրավիճակում լուծումներ գտնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին ընդդիմադիր քաղաքական գործիչները հեռախոսազանգերի ու տեսակապերի միջոցով փորձել են իրենց արտասահմանցի գործընկերների միջոցով ներկայացնել ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների, իսկ ավելի ստույգ՝ ռազմական հանցագործությունների մանրամասները՝ հորդորելով այս հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում և Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություններ հնչեցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ