10 09 2022

Վահագն Ալեքսանյանի առաջարկն անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում. «բոցեր» են անում․ «Հրապարակ»

Վահագն Ալեքսանյանի առաջարկն անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում. «բոցեր» են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամի թեկնածություն առաջադրած Վահագն Ալեքսանյանը նախընտրական քարոզչության ընթացքում, մեր տեղեկություններով, կարեւորել է ՔՊ քաղաքական դպրոցի եւ երիտասարդական կառույցի ստեղծումը։ ԱԺ ընդդիմադիրների ամենաակտիվ ջարդարարի այս առաջարկն անեկդոտի թեմա է դարձել անգամ հարազատ կուսակցությունում։

Մեզ պատմեցին, որ թիմակիցները «բոցեր» են արել, թե նա դասավանդելու է ընդդիմադիրներին պորտատեղադրելու եւ աքացի տալու քաղաքագիտական հիմունքներ։ Նկատենք, որ վերջին տարիներին որքան քաղաքական կյանքը մեռնում է, այնքան սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Դրանք, որպես կանոն, կուսակցություններին կից են։ Նմանատիպ դպրոցներ ունեն բազմաթիվ ուժեր՝ ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, անգամ ՍԴՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ