06 09 2022

Հայկոյի քաղաքականությունից դուրս գալու մասին լուրերը չափազանցված են․ «Իրավունք»

Հայկոյի քաղաքականությունից դուրս գալու մասին լուրերը չափազանցված են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ազդարարեց, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը: «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»,-հայտարարել է հանրությանը ժամանակին սեւերի ու սպիտակների բաժանող Մարությանը` անոնսավորելով, որ «քաղաքական թատրոնից ոտ-ոտ գնում է Սունդուկյանի անվան թատրոն»:

Շատերը շտապեցին եզրակացնել, թե վերջապես Հայկոն գնաց այնտեղ, որտեղից եկել է, ուղղակի, ավելի ճիշտ կլիներ Սունդուկյանի անվան թատրոնից էլ մի կանգառ իջներ եւ գնար կրկես:

Մինչդեռ «Իրավունքի» տեղեկություններով` մոնո-ներկայացումը բոլորովին էլ չի նշանակում, թե Հ. Մարությանը հրաժարվում է քաղաքական հավակնություններից: Ավելին` նա ձեռքի հետ փորձելու է մոռացնել տալ 2018–ի իրադարձություններին իր ունեցած «ներդրումը», իսկ ներկայացման արդյունքներով պայմանավորված` հստակեցնել, թե արդյոք իր շուրջ քաղաքական թիմ կձեւավորի` մասնակցելով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ