30 08 2022

Բանակցող պետք է փոխենք․ «Փաստ»

Բանակցող պետք է փոխենք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Կա՞ն, արդյոք, ինչ-որ սպասելիքներ այդ հանդիպումից:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գտնում է, որ առաջիկա եռակողմ հանդիպումը որևէ դրական բան չի բերելու, բացի նրանից, որ ծառայելու է հերթական պարտության ամրապնդմանը կամ գալիք պարտությունների ձևավորման գործընթացին:

«Մեծ հաշվով՝ սեղանի շուրջ որպես բանակցող պարտվածի նման նստելը և հազարավոր բանավոր համաձայնությունների դաշտ ունենալը նոր խնդիրների է բերելու: Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու հատկապես այն պատճառով, որ սպասարկում է թշնամիների շահերը: Դրա համար բանակցող պետք է փոխենք: Գիտակցված, ինքուրույն հենց իրենք պետք է այդ գործընթացը նախաձեռնեն, եթե մեջներն, իհարկե, կա ազգայինը: Իսկ եթե չկա, ապա ոչ ազգային իշխանությունների հետ ինչ խոսենք»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ