«Ժողովորդ» օրաթերթը գրում է. «Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին եւ ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման:
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար Պապիկյանի մոտ որոշել են բարձրաձայնել խնամի- ծանոթ-բարեկամներին նախարարությունում տեղավորելու գործընթացի մասին: Մասնավորապես՝ պաշտոնյաները Պապիկյանի հետ զրույցում պնդել են, որ նա ստուգի գրեթե բոլոր վարչությունները, որտեղ պետերն իրենց կանանց են գործի տեղավորել:
Ըստ այդ լուրերի՝ օրինակ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունում բոլորն իրենց կանանց են գործի ընդունել, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչությունում կրկին կանանց ու նաեւ քենիներին են գործի ընդունել: Ավելին՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի եղբորը Ռազմական ոստիկանությունում են ՌՈ պետի թիկունքի գծով տեղակալ նշանակել եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին կանդրադառնա առաջիկայում. այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը