«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա:
Պակաս ուշագրավ չեն լինի Մեղրիի ընտրությունները։ Այստեղ ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում են համայնքի ղեկավարի նախկին ԺՊ, կարատեիստ Արարատ Թումանյանը եւ համայնքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ Արթուր Աթանեսյանը: Չնայած տեղի ՔՊ-ականները դեմ են Թումանյանին՝ համարում են, որ նրա պատճառով է ՔՊ-ն պարտվել ՏԻՄ ընտրություններում, սակայն Թումանյանը չի հանձնվում: Նախօրեին էլ նա հանդիպել է Աննա Հակոբյանի հետ: Չնայած նման բան նախատեսված չի եղել, սակայն Թումանյանը հատուկ այցելել է Խաչաց տուն, որտեղ հյուրընկալվել էր վարչապետի կինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը