07 07 2022

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ չդարձան. Փաշինյանը խաբել է. մաս 44. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ չդարձան. Փաշինյանը խաբել է. մաս 44. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միանշանակ է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար որոշակի օրենսդրական ու սահմանադրական դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են»,- 2018-ի մայիսի 1-ին հայտարարում էր դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո, սակայն, մեկ տարի անց, երբ հնարավորություն կար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ եւ բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, դրանք թողնվեցին վարչապետի ենթակայության տակ, ու այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Այո, մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ: Նպատակահարմար չենք համարում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ այլ երկրների փորձը»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքերը որոշ ժամանակ անց նաեւ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ հայտարարելով, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո. «Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ոստիկանության դեպքում ի՞նչ է նշանակում նախարարություն. նշանակում է՝ դրա ղեկավարը պետք է լինի քաղաքական դեմք, ու դրանից բխում է, որ այդ կառույցը կուսակցականացվելու է»:

2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց, սակայն, չնայած իշխանավորների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին արած տարաբնույթ հայտարարություններին, ոչինչ էլ չի փոխվել, ու ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը նախարարություն չեն դարձել: Ստացվում է՝ ուժայինները նախարարությունների վերածելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ