02 07 2022

«Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. «Հրապարակ»

«Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմնյուզ» հեռուստաընկերությունն իր գործունեությունը հայկական եթերում ավարտել է փետրվարին: Հեռուստաընկերության ազատած հաճախականության համար մրցույթ է հայտարարվել: Ըստ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տեղեկատվության, հայտատուները 4-ն են՝ «Բուն գիտամշակութային հիմնադրամը», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Յան թիվի», «Թիվ-1 հեռուստաընկերություն» ՍՊԸ-ները: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մինչև հուլիսի 19-ը:

Սա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին օրենքով տրված ժամկետն է: 4 հայտատուներից միայն մեկն է, որ համեմատաբար ընդդիմադիր կեցվածք ունի՝ Հ-2 հեռուստաընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Հեռուստաընկերության տնօրենն այժմ նրա որդին է: 2021-ին Հ-2-ը, որին մինչև հիմա ոմանք «Պրոմեթեւս» են ասում՝ հին անունով, դուրս թողեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթից և հասանելի է միայն մալուխային ցանցում։ Սակայն, մեր տեղեկություններով, դիմել է դատարան եւ շահում է դատերը։

«ՅԱՆ թիվիի» հիմնադիրը Գարեգին Քամալյանն է, որը ԱՄՆ-ում է ապրում, և ըստ իրեն, եղել է «Արմենիա» թիվիի հիմնադիրներից: Հեռուստաընկերությունը կրթական և զվարճալի հաղորդումներ է հեռարձակելու: «Թիվ մեկը» հիմնադրվել է 2018-ին: Տնօրենն ու միակ բաժնետերը Էդգար Բաբայանն է, ռուսաստանահայ գործարար, որը տեղափոխվել է Հայաստան, սակայն ընկերության անվանումը հորինել է նախկին տնօրեն Վարդ Սիմոնյանը, ով հետագայում դադարել է համագործակցել Բաբայանի հետ, ինչ-ինչ ֆինանսական խնդիրների պատճառով:

Մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նոր կապուղին տրամադրել սորոսական համարվող առցանց հեռուստատեսությանը՝ «Բուն Թիվիին», որի տնօրենը սոցապ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ