«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան, որը թերևս վերջինն է լինելու։
Օրակարգում ընդգրկված է 22 հարց, որոնք մինչեւ այժմ օրենսդիրները չէին հասցրել քննարկել։ Նախագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է եւ այն քննարկվելու է առաջինից երկրորդ ընթերցում։
Նշենք, որ օրակարգում է նաեւ Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով փոփոխությունների է ենթարկվելու Պաշտպանության նախարարության կառուցվածքը։ Օրինակ Գլխավոր շտաբի պետի պաշտոն այլեւս չի լինելու եւ այն համարվելու է Պաշտպանության նախարարի տեղակալ։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը