«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամենեւին էլ նորություն չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է փոխում իր միտքը կամ անում հայտարարություններ, որոնք հետո իրականություն չեն դառնում: Շարունակելով մեր շարքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մի արտահայտություն, որ նա արել էր դեռ 2020 թվականի մայիսի 16-ին:
«Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետեւ բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչեւ 1 տարի ազատազրկում է նախատեսվում», – մասնավորապես նշել էր նա։ Սակայն ի՞նչ ունենք արդյունքում. այս հայտարարությունից եւ օրենսդրական կարգավորումը կարեւորելուց երկու տարի անց ազատազրկելու մասին կարգավորումը վերացվել է:
Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքի կարգավորումներով բռնության կոչեր տարածողներին կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողներին այլեւս ազատազրկում չի սպառնա, նրանք միայն կտուգանվեն մինչեւ 3 մլն դրամի չափով: Պաշտոնական վերջին տվյալներով՝ հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ, սակայն ոչ ոք ճաղերի հետեւում չէ:
Ամեն դեպքում, ստացվում է, որ վարչապետի հայտարարությունները հերթական անգամ իրականություն չեն դարձել. սա նշանակւոմ է, որ նա հրթական անգամ ականջահաճո խոսքեր է ասել, որոնք ոչ միայն իրականություն չեն դարձել, այլեւ պարզվեց՝ աշխարհի համար անընդունելի են. ստիպված եղավ հետողորմիա անել կայացրած որոշումը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը