«Փաստ» օրաթերթը գրում է. «Նույնիսկ «անզեն աչքով» նկատելի է, որ վերջին շրջանում բավական լարված են կառավարության և ԿԲ հարաբերությունները։ Մինչ արտարժույթի շուկայում շատ տարօրինակ գործընթացների ու ոչ պակաս տարօրինակ գնաճի ֆոնին հասարակությունը կասկածներ ունի, որ առանձին իշխանական ու իշխանամերձ շրջանակներ «ձեռքերն են տաքացնում»՝ գումարներ աշխատելու տեսքով, գործադիրում փորձում են սլաքներն ուղղել դեպի ԿԲ։
Ի դեպ, հենց կառավարության վերջին մի քանի նիստերին ոլորտային նախարարներն իրենց խոսքում մեղադրանքներ էին հնչեցնում Կենտրոնական բանկի հասցեին, ինչին հաջորդեց ԿԲ նախագահի պատասխանը։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի աչքից ևս չի վրիպել, որ առնվազն իրավիճակի դեմ պայքարի մասով հակասություն կա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը