14 06 2022

Կենդանաբանական այգու նոր տնօրե՞նն էլ կլքի պաշտոնը. «Իրավունք»

Կենդանաբանական այգու նոր տնօրե՞նն էլ կլքի պաշտոնը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կենդանաբանական այգու վրա, կարծես թե, տնօրեն չի գալիս: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` աշնանը հնարավոր է, որ այգու տնօրենի Ժ/Պ Էդմոնդ Ղազարյանը, ինչպես նախորդ տնօրենը, լքի զբաղեցրած պաշտոնը: Սակայն Է. Ղազարյանի դեպքում` պաշտոնից ազատվելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինի նոր պաշտոնի նշանակմամբ` այն էլ կառավարությունում:

Լուրեր են շրջանառվում, որ ընդհուպ նրան նախարարի պաշտոն են խոստացել, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վստահելիների շարքում է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ