«Իրավունք» թերթը գրում է. «Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ այս օրերին ՔՊ-ականները կոնկրետ գործի են դրվել: Մասնավորապես, մանդատ ստացած, բայց ոչնչով աչքի չընկնող ՔՊ-ական պատգամավորները զրկված են շաբաթ-կիրակի ունենալուց:
Իշխանականները նեղ շրջապատում նեղսրտում են, թե` «Շաբաթ-կիրակի ընկած մարզերը, մարզային կառույցներ ենք նոր ձեւավորում»: Ասում են՝ վերեւից հրահանգ է իջել, որ բոլորը իրենց մարզերում հստակ, այսպես ասած, ֆեյս-կանտրոլ անցկացնեն, թե ով, որտեղ ինչ հնարավորություններ ունի:
Թե ինչի համար է այս ստուգարքը, իշխանական պատգամավորները դեռ գլուխ չեն հանում, բայց ենթադրում են, որ հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների գնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը