09 06 2022

Երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշում․ «Ժողովուրդ»

Երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:

Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը եւ հետիոտնի երթեւեկության անվտանգությունը։

Մյուս կողմից՝ քաղաքացիները բողոքում են եւ ահազանգում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի եւ ընկալելի չէ ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմից, այդ իսկ պատճառով առաջարկվում է դեղին գույնի գետնանշում կիրառել, որը հնարավորություն կընձեռի այն տեսանելի եւ ընկալելի դարձնել ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ