«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության կազմում մեղադրյալ կա՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, եւ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու մեղադրյալ-նախարարի պաշտոնավարումը, բայց տեւական ժամանակ է՝ պատասխան չեն ստացել։
Մենք գրել ենք, որ Խանումյանին պաշտոնում պահողն իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն է, սակայն Խանումյանին ոչ թե իր «զեմլյակը» լինելու համար է հովանավորում, այլ այն պատճառով, որ սորոսական համարվող շրջանակները վերջինիս հովանավորում են։
Երեկ լուրեր շրջանառվեցին, թե մոտ օրերս Արայիկ Հարությունյանը Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից, բայց նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը։ Լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը