30 04 2022

Ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»

Ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորությունը՝ շատերն են այս օրերին տարակուսում, որ նա որևէ կերպ չի արձագանքում գնալով ավելի ու ավելի մեծ թափ հավաքող բողոքի ակցիաներին: Նախկինում ցանկացած փոքր առիթի դեպքում նա «լայվ» էր մտնում կամ կառավարության, ԱԺ-ի նիստերի ժամանակ առիթ էր գտնում թեմային անդրադառնալու, ընդ որում, որպես կանոն, էմոցիոնալ պոռթկումներով, «մատ թափ տալով», մի խոսքով՝ իրեն բնորոշ ձևերով: Այս օրերին նա մի տեսակ «դիտորդի» կարգավիճակում է:

Քանի որ ընդդիմության կոնսոլիդացիան ու հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը գործող իշխանությունից նվազագույնի են հասցնում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, ապա այսպիսի «հանգստությունը» փաստացի կարող է լինել այն պատճառով, որ նա անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել, այդ թվում՝ Մոսկվայից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման տպավորություն ունեն նաև իր թիմակիցներից շատերը, ինչպես և իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ինչը նրանց էապես անհանգստացնում է: Բանն այն է, որ ընդդիմությունը ամեն ինչ ֆիքսելու հստակ քաղաքականություն է որդեգրել, որպեսզի հետագայում բոլորն իրենց արածների համար պատասխան տան օրենքի տառին համապատասխան: Եվ ստացվում է, որ Փաշինյանը անձնական անվտանգության երաշխիքներ ունի, իսկ մյուսների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ