29 04 2022

Կուսակցություններին կհսկեն. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Կուսակցություններին կհսկեն. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Փաթեթում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվություններին, եւ այժմ նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների եւ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ եւ լոկալ իրավական ակտ: Ներկայումս ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով՝ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը:

Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ