21 04 2022

Ալավերդիի «գծով» էլ են խառը. «Փաստ»

Ալավերդիի «գծով» էլ են խառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ ու, բնականաբար, անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորաբար, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն այս օրերին իշխանություններն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն նրանց գործերն այս առումով էլ, մեղմ ասած, լավ չեն:

Մեր աղբյուրնեի փոխանցմամբ, տեղում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի, չկան նույնիսկ իրենց «չափանիշներով» փոքրիշատե հարմար մարդիկ, որ կարողանան ցուցակում ներառել, իսկ հեղինակություն, փորձ ու գիտելիքներ ունեցող անձինք, այդ թվում՝ համայնքների գործող ղեկավարները հրաժարվում են ՔՊ-ի «գլխարկի» ներքո հանդես գալ։ Վիճակը բարդանում է նաև նրանով, որ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով մասնակցի Ալավերդու ընտրություններին։

Ընդ որում, այս պահին շրջանառվում է թեկնածուի անուն, որը մարզում բավական հարգանք ու հեղինակություն ունեցող անձնավորություն է, և նրա առաջադրվելու դեպքում իշխանության հնարավորությունները Ալավերդիում պարզապես կզրոյանան։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ