«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է վերացնել նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ: Նման պայմաններում ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում՝ նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում:
Բացի այդ, Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին ճզմիչ կնիքներով ապահովելն առավել բարդ և ծախսատար գործընթաց է՝ ճզմիչ կնիքի ձեռքբերման, դիվանագիտական փոստով փոխադրման ծախսեր, քանի որ դիվանագետները գործուղվում են 3 տարի ժամկետով, և յուրաքանչյուր երեք տարին մեկ անհրաժեշտություն է ծագում ճզմիչ կնիքները փոխելու:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը