07 04 2022

Ռոբերտ Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից. «Փաստ»

Ռոբերտ Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին Ազատության հրապարակում հրավիրել էին հանրահավաք՝ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության: Բավականին սուր ելույթներից հետո ընդունվեց նաև հայտարարություն, որով փաստացի հաստատագրվեցին այն կարմիր գծերը, որոնք տրորելը, այսինքն՝ հանրահավաքի կողմից ներկայացված սկզբունքների չիրագործումը «անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։
Ի դեպ, մեկ ժամով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ակցիան, երբ փակվեցին հարակից բոլոր փողոցները, իսկ հրապարակում դրվեց Արցախի դրոշը, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, նաև խորհրդանշական էր:  Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե հենց այստեղից 2018 թ. սկսվեց «Արցախի դրոշի իջեցման գործընթացը»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացած վնասվածքի պատճառով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հանրահավաքին, թիմակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ իր գոհունակությունն է հայտնել թե՛ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների, թե՛ ելույթների ու, ընդհանրապես, բովանդակային առումով, թե՛ նաև մասնակիցների բավական պատկառելի թվաքանակի տեսանկյունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ