«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող նախագծերի թվում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը: Այս փոփոխություններով կավելանան հաստիքներ եւ աշխատավարձեր:
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համատեքստում ներկայիս հետաքննության որոշ մարմինների հաստիքների կրճատման արդյունքում նույն քանակով հաստիքներ կավելանան ՀՀ քննչական կոմիտեում՝ ապահովելու նույն ծավալի գործերի պատշաճ քննությունը:
Այս տեսանկյունից լրացուցիչ հատկացման անհրաժեշտություն կառաջանա քննիչի եւ հետաքննության մարմնի աշխատակցի (հետաքննություն իրականացնող անձի) աշխատավարձի տարբերության մասով (օրինակ՝ ՀՀ ոստիկանության հետաքննիչի աշխատավարձը կազմում է մոտավորապես 296.000 ՀՀ դրամ, իսկ սկսնակ քննիչի աշխատավարձը՝ մոտ 341.000 ՀՀ դրամ):
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը