«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որեւէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար: Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արեւմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։
ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձեւ կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, եւ ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը