Ապագա խոստացողները շարունակում են խոսել անցյալից, և նորից շարունակում են մանիպուլացնել և ակնհայտ ստեր տարածել: Իշխանական պատգամավորներն այսօր ԱԺ նիստին մեկը մեկին հերթ չտալով որոշել էին խոսել նախկինում արտագաղթի մասին:
Տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ գուցե փորձում են հասկանալ, թե թե ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապագա են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դե նրանց դեպքում վաղուց պետք չէ փնտրել տրամաբանություն, առավել ևս՝ բարոյականություն: Նախկին ՀՀԿ-ական, ներկա ՔՊ-ական Գևորգ Պապոյանը խոսում է արտագաղթի մասին և վիճակագրություն ներակայցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտաղաթել է 285,300 քաղաքացի։
Թե ինչ նպատակ է հետապնդում պատգամավորը, դժվար է ասել, բայց մենք ցույց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թվերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք: Այսպես ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։
1992թ․ -228․600
1993թ․ - 141․100
1994թ․ - 127․800
1995թ․ - 37․500
1996թ․ - 20․500
1997թ․ - 31․300
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։
1998թ․ - 24.400
1999թ․ - 7.200
2000թ․ - 57.500
2001թ․ - 60.400
2002թ․ - 2.700
2003թ․ - 10.200
2004թ․ + 2.100
2005թ․ + 12.500
2006թ․ + 21.700
2007թ․ - 3.200
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ:
2008թ․ - 23.100
2009թ․ - 25.000
2010թ․ - 46.700
2011թ․ - 43.800
2012թ․ - 42.800
2013թ․ - 31.200
2014թ․ - 41.700
2015թ․ - 43.400
2016թ․ - 48.200
2017թ․ - 26․900
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է 2018 թվականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատվում։ Մասնավորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրվել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, և սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթե 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թվականի արդյունքները դեռևս ամփոփված չեն, սակայն միայն հունվար-սեպտեմբերին արդեն երկրից գնացել-չէր եկել 103 հազար մարդ։
Ստացվում է, որ Փաշինյանի կառավարման միայն մեկ տարվա 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին:
Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին է, որ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան, քան գնացել:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գործազրկությունը սուր արտահայտված չէր։ Զարգանում էին բոլոր ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը, և մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնա աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ և ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վերցնելով իշխանությունը՝ հայտարարեց, թե կլինի լայնածավալ ներգաղթ, կլինեն խոշորածավալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջությամբ տապալելուց հետո ստացվեց այնպես, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարեն ունենք ներդրումների արտահոսք։
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլև անգամ վիճակագրական թվերն են ներկայացնում սխալ։ Գևորգ Պապոյանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մեջ, որովհետև իր հայտարարությունից հետո շատերը քրքրեցին վիճակագրությունն ու նորից թարմացրեցին մարդկանց հիշողությունը, թե իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել և ինչ պատկեր ունենք հիմա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը