10 04 2021

Կարծես իրենց դատավորները չէին հակասահմանադրական գործը պաշտպանում

Կարծես իրենց դատավորները չէին հակասահմանադրական գործը պաշտպանում

ՀՀՇ-ի Անդոն, որ նիկոլի թվի ԱԺ-ում դեռ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ է աշխատում, նորից խուլ ու բութ բլթոցներ արձակեց, թե` «ՍԴ դատավորները զրկեցին հասարակությանը ճշմարտությունը իմանալուց և թույլ չտվեցին հասկանալ՝ այդ /մարտի 1-ի/ գործը բացված է, թե ոչ»։ Նախ. շտապեմ ճիշտն իմանալու վախից ուղեղն անջատած այս մարդուն հիշեցնել, որ` հնարածին ու փաստական հիմք չունեցող ջուր գործ այո՛ բացված էր ու փակվեց։

Այո. ՍԴ-ն Քրօրի 301.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, դատարանն էլ դադարեցրեց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գեներալների քրեական հետապնդումը՝ հանցագործության փաստի բացակայության պատճառով: Այո. Նիկոլի նշանակած դատավորները չկարողացան կատարել նրա քաղաքական թելադրանքը։ Փաստացի քաղաքական նենգ հաշվարկով նշանակված ՍԴ դատավորներն էլ անկարող եղան այնքան կույր ձևանալ, որ չտեսնեն ակներևը ու չհասկանան բացահայտը։

Իսկ որ` հասարակությունը ամեն ինչ ճշգրիտ հասկացել է և իրենք վարձկան ու կռապաշտ «անխելք պողոսների» կատաստրոֆիկ պակաս են արձանագրելու առաջիկայում, Անդոն լավ էլ գիտի։ Այլապես չէր փորձի փեշերը վրա բերել, թե` «ՍԴ որոշումը կայացրեցին 8 դատավորներ որոնցից 3-ին մենք ենք ընտրել։ Հատկապես Խունդկարյանին ինչո՞ւ ենք ընտրել։ Մեր իշխանության ժամանակ ընտրել ենք սխալ ՍԴ դատավորներ, որի համար ներողություն եմ խնդրում»։ Այսինքն. Անդոն է որոշում դատավորի ճիշտ ու սխալ լինելը։ Այսինքն. օրենքից դուրս ապրող Անդոն հաստատում է, որ իրենք ՍԴ կազմը խեղեցին բացառապես Ռոբերտ Քոչարյանին բանտարկելու մոլուցքից դրդված։ Այսինքն. Նիկոլի հանցակից Անդոն անամոթաբար ասում է` ի՞նչ արդարադատություն, ֆլան ու ֆստան, երբ կա մեզ թելադրված քաղաքական առաջադրանք։

Իրենց քաղաքական կամքը չիրագործած դատավորներին «սխալ» որակած Անդոն նաև արձանագրել է. «այնպիսի իրավական համակարգ էին ստեղծել, որ ինչքան էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ, մնացին այդ մարդիկ»: Բողոքում է, որ նախկիններն այնպիսի օրենքներ են սահմանել, որ իրավունք չի տալիս չեղարկել իշխանությունների հակակշռման սկզբունքը, քաղաքական նեղ շահեր սպասարկող դատական համակարգ ստեղծել ու արդարադատություն թելադրել` կամակատար դատավորներ ու դատախազներ նշանակելով։

Սրանք հաճախ դժգոհում են, թե չկարողացան դատական բարեփոխումներ ու վեթինգ անել։ Իսկ միթե՞ հենց իրենց նշանակած քննիչները, հետո դատախազներն ու դատավորներները չէին, որ հակասահմանադրական գործ հարուցեցին ու 3 տարի շարունակ իշխանական պատերի տակ վնգստալով, հեռակառավարվելով, կուրորեն պատվերներ կատարելով իրավաբանության հետ առնչություն չունեցող աղբով լցված 76 հատորանոց հնարածին ու հակասահմանադրական քրգործ էին քննում։ Այո, բարափոխումներն անհրաժեշտ են ու առաջիկա իշխանափոխությունից հետո շատ քննիչներ, դատավոներներ ու դատախազներ չեն կարող չփոխվել, քանի որ արդարադատություն ունենալու համար նրանց ծառայութունները պետք չեն։

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ