30 03 2021

Թրքահպատակների ռեժիմը ՍԴ որոշումից խուճապի մեջ է․ կտրուկ աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը

Թրքահպատակների ռեժիմը ՍԴ որոշումից խուճապի մեջ է․ կտրուկ աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը

Ասել, որ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ու դրա շահառուներին, կնշանակի՝ ոչինչ չասել: Եվ, եթե «գերագույն» կապիտուլյանտ-հողատուն և շնազգիների հետ համեմատվել սիրող նրա «թավշոներն» ինչ-որ տեղ ձև են բռնել, թե՝ դեռ պիտի կարդա՜ն, հասկանա՜ն ՍԴ որոշումը, որ հետագա քայլերը որոշեն (սա, իհարկե, աբսուրդ է, որովհետև հետագա քայլերը որոշողը ոչ թե պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ դատարանը, դատախազությունը, որոնք էլ անվերապահորեն պետք է կատարեն ՍԴ որոշումը), ապա այս ռեժիմի բաժնետեր և շահառու սորոսաթուրքական շրջանակները միանգամից աչքի ընկան ՍԴ նշված որոշմանը ցուցաբերած կատաղի ու ագրեսիվ ռեակցիայով: Նրանցից ոմանք անգամ սկսեցին բարբաջել, թե ՍԴ որոշումը քաղաքացիական պատերազմի դուռ է բացում, բախումների է տանում և նման այլ ցնդաբանություններ:

Հատկանշական է. նրանք, որ իրենց կամ իրենց թավշապետի՝ «իրավունքի ուժով» արտահայտությամբ փնթի փաթեթավորված վնասարարարական գործողությունները տակից արդարացնում էին, այսօր իրար են խառնվել՝ հանդիպելով իրավունքի ուժի կոնկրետ դրսևորման: Ինչո՞ւ:

Պատճառները ու դրանց նրբերանգները մի քանիսն են: Նախ, ինչի՞ մասին է ՍԴ որոշումը: Ուղղակիորեն՝ հենց 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու: Բայց դա ամենից առաջ նշանակում է, որ քարուքանդ է լինում, «карточный домик»-ի նման տապալվում է նույն Նիկոլի ու նրա սատելիտ սորոսաթուրքական շրջանակների կողմից գերփչված այն փուչիկը, որը նրանք անվանում են «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ»: Այն շինծու գործը, որի պատրվակով «թավշյա» բռնապետական անձնիշխանությունը արդեն երկուսուկես տարի հետապնդումներ է իրականացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ռազմական գործիչներ, զորավարներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Միքայել Հարությունյանի նկատմամբ 

Ի՛նչն է հետաքրքիր: ՍԴ որոշումը, իր մասով, նպաստում է նաև շատ ու շատ մարդկանց աչքերի վրայից փաշինյանական հակահասարակական քարոզչությամբ նետված փառը հեռացնելուն:

Մարդիկ, համենայն դեպս՝ շատերը, ասում են՝ «փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը սկզբից էլ ճիշտ էր գնահատում, նշելով, որ այս գործը իրավական աղբ է, ջուր ու, ի լրումն ամենի՝ հակասահմանադրական է: Ու հիմա, այդքան մեծ ջանքերով Նիկոլի գրաված, «իրենով արած» Սահմանադրական դատարանը որոշում է, որ... Ռոբերտ Քոչարյանը ճի՛շտ է, իսկ Նիկոլը՝ սխա՛լ: Քոչարյանը այս կռվում էլ հաղթե՛ց, իսկ Նիկոլն, ինչպես իր ամբողջ կյանքում՝ պարտվեց:

Գուցե կային մարդիկ, որոնք կասկածներ ունեին այս «գործով, այսպես ասենք՝ «ճիշտ ու սխալի» հարցում: ՍԴ որոշումը, գործնականում փարատեց նրանց այդ կասկածները:

Ավելին, այս սարքված դատավարության ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ելույթներ է ունեցել դատարանի դահլիճում: Նախագահի հանդեպ նույնիսկ, մեղմ ասած՝ անբարյացակամ դիրքավորված սուբյեկտները չէին կարող չտեսնել, որ նրա ամեն ելույթից հետո ոչ միայն նրա համակիրների բանակը համալրվում էր, այլև «թավշյա» մաղձաթմբիրից ձերբազատվող հայրենակիցների քանակն էր ավելանում:

Հիմա փաշինյանական ռեժիմը, բնականաբար, լրացուցիչ խուճապի մեջ է ՍԴ որոշման հետ կապված, քանզի նաև դրա արդյունքում կտրուկ աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, էլ ավելի է ընդգծվում որպես պետական գործչի՝ նրա հեղինակությունը:

Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի խուճապը պայմանավորված է թերևս նաև այն հանգամանքով, որ օդից «արտահերթ ընտրություններ» հռչակած ու զրպահաբաճկոնապիկապային քարոզչության նետված «թավշապետը» աջից նման նոկդաունային օպերկոտի կարծես չէր սպասում:

Իշխանության գտնվող ուժը, նույնիսկ այնպիսի արգահատելի երևույթը, ինչպիսին Փաշինյանն ու շիլակված ճանկերով, բայց հոգով անթրաշ «գելխեղդիկներն» են, Սահմանադրական դատարանի որոշումը պարտավոր է կատարել, այլ ոչ թե՝ այդ թեմայով ճամարտակել:

Հա, ի դեպ, ՍԴ որոշումը վերջնական է և արդեն ուժի մեջ է մտել: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ