27 03 2021

Քոչարյանին ուզում են դատեն՝ Ադրբեջանը, Թուրքիան և տեղի սորոսականները․ Ինչու՞

Քոչարյանին ուզում են դատեն՝ Ադրբեջանը, Թուրքիան և տեղի սորոսականները․ Ինչու՞

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը վերջնական պատասխան տվեց շուրջ երեք տարի ձգվող հարցին`300.1 հոդվածը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը վերաբերում էր սահմանադրական կարգի տապալմանը, համարեց հակասահմանադրական և անվավեր: Այս որոշումն էլ իր հերթին նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը պարզապես կարճվում է, որովհետև այն օրենքը որով դատում էին և մեղադրանք էր առաջադրված, այլևս գոյություն չունի:

Այս որոշոմից հետո հրապարակային հիստերիա սկսվեց հատկապես սորոսական գործիչների մոտ: Տարօրինակ կարող էր լինել այն ողբը և չդադադրող աղմուկը, որը բարձրացրեցին իրենց իրավապաշտպան, հասարակական գործիչ համարող սորոսականները, սակայն այս 3 տարվա մեջ նրանց երեսը արդեն վաղուց է պարզված՝ հաշվի առնելով, որ նրանք հազիվ թե երբևէ աշխատել և վարձատրվել են ի շահ Հայաստանի կամ քաղաքացու։ Այդ հիմնադրամը, և տարբեր երկրներում իրենց փողերով գործունեություն իրականացնողները, ժամանակի ընթացքում, որպես օրենք արգելվում են և հայտարարվում օրենքից դուրս, պետությանը քայքայող կազմակերպություն:

Երեկ, կարծես «Ստարտ» հրահանգով տեղացի սորոսականները մեկ մարդու պես գրառումներ էին անում, իրար հերթ չտալով, գրեցին, իրար մեկնաբանեցին, տեղադրել տվեցին իրենց ֆինանսներով գոյատևող կայքերում և ուշադրություն, որևէ խոսք հոդվածի բովանդակության մասին, կամ իրավական բացատրություն, մեկնաբանություն, պարզապես չեղավ, թիրախում միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որ պետք է դատվի և նստի: Այս «իրավապաշտպանները» որ պետք է արձագանքեն երբ իրավունք է խախտվում, արձագանքեն Արցախի կորստի, զոհերի և գերիների թիվը թաքցնելու մասին, դատական համակարգի դեմ գրոհի մասին, Դատական օրենսգրքի խայտառակ փոփոխությունների մասին, նաև օրենքի խախտումով Փաշինյանի սկսած քարոզարշավի ժամանակ ծպտուն չհանող սորոսականները իրար են խառնվել, և տալիս են միայն մեկ անուն, մեկ գործ մատնանշում և բնավ ոչ իրավունքի գերակայության տեսանկյունից, այլ հակառակը՝ անօրեն կալանավորելուն և հետապնդման ենթարկելուն:

Այդ ամենի առաջամարտիկները կարկառուն սորոսականներն են`Արթուր Սաքունցը, Ստյոպա Սաֆարյանը, Նինա Կարապետյանցը, Լևոն Բարսեղյանը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը: Նրանք արդեն չեն էլ թաքցնում, թե ինչի համար էր ՍԴ կազմի փոփոխությունը, իսկ փաստացի քանդումը, բացահայտ կերպով խոսում են այդ մասին, օրենսգիրք են փորփրում, նոր հոդվածներ առաջարկում դատախազներին: Իսկ սորոսական պատգամավոր Գայանե Աբրհամայնանն անգամ իր էջում գրառում է անում՝ ասելով, թե հենց ՍԴ ընտրված սխալ կազմն էլ եղել է իր մանդատը վայր դնելու պատճառը: Ստացվում է, որ սույն տիկինը, որ ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» ցուցակով, մի նպատակով էր գնացել`ընտրել այնպսիսի ՍԴ դատավորներ, որոնք իրենց քիմքին հաճո որոշում կկայացնեին ու հենց Քոչարյանի մասով:

Իր «բարձրության» վրա էր նաև Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ Սեդա Սաֆարյանը, նա, իրավաբանի դիպլոմ ունենալով հանդերձ, առաջարկում է առհասարակ անտեսել ՍԴ որոշումը և շարունակել դատական նիստերը: Կարող ենք ենթադրել, որ քույր ու եղբայր Սաֆարյանները, առավելապես անձնական եկամուտների կորստի վտանգի պատճառով են, որ ընկել են հիստերիկ զեղումների գիրկը։

Սորոսի հիմնդրամի գործունեությանը, դրա նպատակներին, կարկառուն ներկայացուցիչներին մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք, ներկայացրել ենք նաև պատերազմի ժամանակ նրանց հակառուսական, այդ թվում՝ թուրքամետ, ադրբեջանի շահերից բխող գործունեությունից դրվագներ: Բայս այս համատեքստում պատկերն ավելի հետաքրքիր է և ակնհայտ: Անզեն աչքով էլ կարելի է զուգահեռներ տեսնել սույն գործի վերաբերյալ՝ սորոսականների և Ադրբեջանի իշխանությունների քարոզչական թեզերի և մտահոգությունների միջև:

ՀՀ ԳՇ հայտարարությունը որպես զինված հեղաշրջում որակեցին միայն Փաշինյանը, սորոսականները և ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի իշխանությունները, անգամ նախագահն անձամբ: Նիկոլ Փաշինյանի էջում արված գրառումները հավանում և արձագանքում են մեծ ակտիվությամբ հենց ադրբեջանական օգտատերերը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետապնդվելու առոմով, Ադրբեջանի ցանկությունը հայտնի է․ իսկ թերևս հետևյալ այս երկու փաստերից ակնհայտ է, որ ոչինչ չի էլ փոխվել:

Նախ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է նախաձեռնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ, իսկ երկրորդ, որ Արցախի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հաղթել, այլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Ասել է, թե նախորդ պատերազմի ջախջախիչ պարտության վրեժն է լուծում մի կողմից, մյուս կողմից էլ, թե Փաշինյանը մեղավոր չէ, որ պարտվել է:

Փաշինյանին ամեն կերպ փորձում են պահել իշխանության հենց սորոսականներն ու Ադրբեջանը, Արցախի 70 տոկոսի կորստից հետո թե ի՞նչ պլաններ ունի Ադրբեջանը, դժվար է ասել, բայց որ այդ պալնների հիմնական խանգարող դիտարկվում է հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փաստ է:

Փաստ է նաև, որ բացի ակնհայտ զուգահեռներից կան նաև իրողություններ առ այն, որ Ալիևը և Ջորջ Սորոսը իրար հետ ջերմ հարաբերությունների մեջ են, առնվազն երկու անգամ հանդիպել են, որոնցից մեկի օրակարգը հայտնի չէ, իսկ Թուրքիային իր աջակցությունը Սորոսը չի թաքցնում, այլ բացահայտ հայտարարում է:

Թուրքիայի բարեկամը Հայաստանում տարիներ շարունակ գրանտային միջոցներ է տրամադրել տարբեր նպատակներով, իսկ որ այդ նպատակները հայաստանի քաղաքացու շահերից չի բխում, ավելորդ կլինի ասելը։ Քանի որ այդ մասին շատ է խոսվել, հիմա պարզապես հիշեցնենք, երեկվանից իրարանցման մեջ գտնվող որոշ սորոսականների ստացած գրանտները Թուրքիայի բարեկամ Ջորջ Սորոսի հիմնադրամից: 

Դանիել Իոաննիսյանին պատկանող «Իրազեկ քաղաքացիների միավում» ՀԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 1 070 000 դոլար, ներառյալ՝ 144 932 դոլար NED-ից և 282 505 դոլար` Սորոսի հիմնադրամից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի նախագահը Արթուր Սաքունցն է, ստացել է 1 160 000 դոլար, այդ թվում՝ 655 992 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից և 36 396 դոլարը՝ NED-ից։

Գյումրիում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի համակարգողը Լևոն Բարսեղյանն է, ստացել է 1 180 000 դոլար, այդ թվում՝ 68 210 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։

Ի դեպ, Գայանե Աբրահամյանը, որպես «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ երկար ժամանակ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից, իսկ միայն վերջին երկու տարիների ընթացքում ստացել է մոտ 210 000 դոլարի դրամաշնորհ:

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ