Փաստորեն, ըստ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տնտեսական լրագրող, ներկայում ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանի, այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ, չհաշված 2020 թվականը։ Եթե համառոտ, ապա դա վերոնշյալ թերթի ոճի հերթական սուտն է, որպիսիք տարիներին շարունակ մատուցել է վերոնշյալ անձը։ Իրականությունն այլ է։
Նախ՝ անհասկանալի է, թե ի՞նչ ասել է 40 հազար մարդ է վերադարձել։ Դա Հայաստան եկածների և Հայաստանից մեկնողների տարբերությո՞ւնն է, թե մեկ այլ բան։ Բնականաբար, նախկին տնտեսական լրագրողը դա չի հստակեցնում։ Այս առումով ևս Հայկ Գևոգյանը խելոք աշակետի պես կրկնօրինակում է կեղծիքի մեծագույն ասպետ, իր երկարամյա «շեֆին»։ Ինչ վերաբերվում է իրական տվյալներին, ապա դրանք բնականաբար կապ չունեն հայտարարված թվի հետ։
Այսպես, վիճակագրական կոմիտեի համաձայն, թե՛ 2018թ․-ին, թե՛ 2019թ․-ին Հայաստանից մեկնողների և Հայաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների տարբերությունը եղել է բացասական։ Այսինքն, ավելի շատ մեկնել են Հայաստանից, քան՝ ժամանել։ Մասնավորապես 2018 թ․-ին Հայաստան մտնողների և Հայաստանից մեկնողների բացասական տաբերությունը կազմել է 4585 մարդ, իսկ 2019 թ․-ին՝ 6529 մարդ։ Այսինքն, վերոնշյալ երկու տարում Հայաստանից ավելի քան 11 հազարով շատ մարդ է հեռացել, իսկ 40 հազար վերադարձածը որևէ ցուցանիշի մեջ գոյություն չունի։
Իհարկե՝ զարմանալի չէ Հայկ Գևորգյանի հերթական սուտը՝ նրա վարչապետը և նրա նմանները մեզ պարտության են տարել, Արցախ են կորցրել, հազարավոր երիտասարդների են զոհել, Հայաստանի անվտանգությունն են սպառնալիքի տակ դրել, բայց շարունակում են ապրել առանց մեղքի զգացումի։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը