Ազգային ժողովում Yerevan.Today-ը իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանից հետաքրվել է, թե ինչու այս անգամ նրա անունը չկա ՔՊ ցուցակում, ինչին ի պատասխան Զոլյանը նշել է, որ հանդես կգա հայտարաությամբ։
Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ Փաշինյանն երկրի վարչապետի պաշտոնակատարն ասում է հպարտ է պարտությամբ, Զոլյանը հերքել է՝ «Չի ասել նման բան, ես լսել եմ այդ ձայնագրությունը»։
Զոլյանը կցկցտուր պատասխաններով փորձում էր հերքել Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում հնչեցրած բոլոր աբսուրդ մտքերը, որոնք, ըստ էության, կապված էին նոր տարածքներ զիջելուն։
Իսկ հարցին՝ ՀՀ սահմանները պաշտպաննելու համար դրսից դիտորդներ հրավիրելու փոխարեն ինչո՞ւ իշխանությունը չփորձեց ինքը պաշտպանել սահմանները, Զոլյանը կրկին խուսափեց պատասխանել, փոխարենը շնորհակալություն հայտնելով այդպես էլ տեղի չունացած հարցազրույցի համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը